Սև դղյակի զոհը՝ կամ հնարավոր վենդետա
Սև դղյակի զոհը՝ կամ հնարավոր վենդետա Հունիս 22, 2012 | 13:46

Մեր ունեցած տեղեկություններով այսօր գիշեր երկաթուղայինների փողոցում  սպանված երիտասարդը՝ 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, Երկաթուղայինների Ռաֆոյի միակ որդին է: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Ասում են, որ ամենայն հավանականությամբ փորձել են վրեժ լուծել հորից, քանի որ Սուրենն, ըստ մեր աղբյուրի, հանգիստ ու համեստ տղա էր և հացի արտադրամաս էր աշխատացնում իրենց տարածքում:

Տարածքի բնակիչները «Սև դղյակի» շրջակայքից գիշերը կրակոցի ձայներ ու աղմուկ են լսել: Սև դղյակը Ռաֆոյի տունն է, որն այդպես են կոչել տան բնակիչների հետ կապված մութ պատմությունների ու մի քանի սպանությունների համար: Չի բացառվում, որ սա վենդետա է, կապված կրիմինալ այս ընտանիքի հաշիվների հետ, քանի որ Ռաֆոն ու նրա եղբայրները հանցագործ  աշխարհում  տալիք ու առնելիք ունեցող անձիք են:

 

 

  • 21
    21
    21
    21
    21
    21
    21
    21
    21

137

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր